Ինտերակտիվ, զվարճալի, գեղեցիկ կրկեսային շոու ծրագիր մայրաքաղաք Երևանում։ Ծրագրում փոքրիներին սպասվում է հանդիպում ուրախ և զվարթ ծաղրածուների, հրաշագործ աճպարարների, զարմանալի ճկունությամբ օժտված ակրոբատների, իսկ ընթացքը կապահովի ցնծող լուսային շոուն։ Բայց սա դեռ ամենը չէ․․․խելացի եւ վարժեցված շնիկներ, կապիկներ, օձեր։ Այցելե՜ք մեզ, սիրով սպասում ենք։ Տոմսերի արժեքը՝ 1000 – 3000 դրամ: