ԳԻՇԱՏԻՉՆԵՐԻ ԽՆՋՈՒՅՔԸ
Հեղինակ՝ Վահե Քաչա
Բեմադրությունը՝ Աշոտ Հակոբյանի
Նկարիչ՝ Մարիամ Մուրադյան
Պարերը՝ Արտյոմ Գևորգյանի
Դերերում՝ Իշխան Ղարիբյան, Արմեն Կարապետյան, Սոնա Մուրադյան/Հասմիկ Վերդյան, Արև Հակոբյան, Վարդան Գևորգյան, Արսեն Ալբարյան, Արթուր Պետրոսյան, Վարդան Կուղյանոսյան
Յոթ բարեկամների տոնական երեկոն անսպասելիորեն վերածվում է մահվան ընտրության մղձավանջի։ Ապրելու իրավունքի համար պայքարը բացահայտում է մարդկային գիշատչական բնազդը, ցուցադրելով բարոյականության փլուզումն ու գոյատևման դաժան իրականությունը։
ԾԱՂԻԿՆԵՐ ԷԼՋԵՐՆՈՆԻ ՀԱՄԱՐ
Հեղինակ՝ Դենիել Քիզ
Բեմադրությունը և բեմականացումը՝ Սամսոն Մովսեսյանի
Նկարիչ՝ Աննա Գրիգորյան
Դերերում՝ Արման Սիմիկյան, Մարիամ Ղազանչյան, Սիփան Զադոյան, Սերգեյ Ոսկանյան
Գլխավոր հերոսը՝ մտավոր հետամնաց Չարլին, համաձայնում է ուղեղի փորձնական վիրահատության ենթարկվել։ Նրա բանականությունը սկսում է արագորեն աճել... Բայց գիտելիքը կարո՞ղ է երջանկացնել մարդուն։ Մարդ լինելու համար արդյո՞ք պետք է ունենալ բարձր IQ:
ԱՆՀԱՋՈՂ ԺԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
խելահեղ կատակերգություն առանց դադարի
Հեղինակ՝ Արմեն Կարապետյան
Բեմադրությունը՝ Ավետիս Շահինյանի
Նկարիչ՝ Գագիկ Բաբայան
Երաժշտական ձևավորումը՝ Ավետիս Շահինյանի
Դերերում՝ Սամսոն Ստեփանյան, Մարգարիտա Խաչատրյան, Տիգրանուհի Տեր-Մարկոսյան, Արմեն Կարապետյան
Երբ մայրդ է որոշում քեզ ժամադրել… սկսվում է այն, ինչ երբեք չէիր պատկերացնի։
Երկու միջին տարիքի մարդ, որոնք վաղուց այլևս չեն հավատում «պատահական երջանկություններին»։ Տղամարդը հաջողակ, բայց միայնակ բիզնեսմեն։ Կինը՝ խոցված ու զգուշավոր կին, որ հոգնել է հիասթափություններից։ Եվ հենց այստեղ սկսվում է ամեն ինչ՝ մի մայրական նախաձեռնություն, որը վերածվում է անսպասելի դեպքերի շղթայի։
«Անհաջող ժամադրությունը» կոմիկական իրավիճակների, անկեղծ զգացմունքների և փոքրիկ մարդկային դրամաների խառնուրդ է՝ հիշեցում, որ երբեմն ամենախենթ պահից է սկսվում ամենաանկեղծ սերը։
Սուրբծննդյան հրաշքներն իրականանում են, եթե հավատում ենք դրանց «Բևեռային ճեպընթացը» հրաշալի ներկայացում է հավատի, երազանքների և հենց Սուրբ ծննդի մասին Գնելով «Բևեռային ճեպընթացի» Ձեր և Ձեր բալիկի տոմսերը, փոքրիկ Թոմի և Ջուլիի հետ կուղևորվեք դեպի Հյուսիսային բևեռ: Ճանապարհին կհանդիպեք նոր ընկերների, կհաղթահարեք բազմաթիվ փորձություններ և մի մեծ բացահայտում կանեք՝ երբ հավատում ես հրաշքին, այն դառնում է իրականություն Միայն Սուրբ Ծննդյան տոներին Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի բեմում հնարավորություն եք ունենալու դիտել ամանորյա երգ ու պարով և կախարդական մթնոլորտով լի այս մանկական ներկայացումը Շտապե՛ք ամրագրել ձեր տեղերը «Բևեռային ճեպընթացում» Վարկածի և բեմադրության հեղինակ՝ Սամսոն Մովսեսյան Խորեոգրաֆ՝ Քրիստինա Ավագիմյան Բեմանկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան Զգեստների նկարիչ՝ Կարինե Բաբայան Մինչև 3 տարեկան երեխաների մուտքը ծնողի հետ ԱՆՎՃԱՐ: Տոմսերի արժեքը՝ 1000-4000 դրամ






| Անուն | Շարք | Տեղ | Գին | Ջնջել |
|---|