Յոթ անհետացած ցեղերը
26 Ամիրյան փողոց Երևան 0002
Description
Յոթ անհետացած ցեղերը
23 Փետրվար Չորեքշաբթի 19:00
Տոմսերի արժեքը 1000 ՀՀ դրամ։
Կարող եք ձեռք բերել էլեկտրոնային տոմսեր myticket.am կայքից՝ վճարելով առցանց (Arca, Visa, Master), կամ կարող եք զանգահարել՝ +374 55 228545 հեռախոսահամարով։
Թարգմանիչ՝ Գևորգ Ասատրյան
Դերասանների հետ աշխատեց՝ Տաթև Ղազարյանը
Ստեփան Ղամբարյան
Միշա Հակոբյան
Նարեկ Բաղդասարյան
Սերգեյ Թովմասյան
Արման Նավասարդյան
Սարգիս Ռուստամյան
Հայկ Պետրոսյան
Կորյուն Բուդուրյան
Լուսինե Մանուկյան
Հարություն Սարգսյան
Ղոթբէդդին Սադեղի (ծնվ. ք.Սանանդաջ, Իրան) գրող, թատերագիր, սցենարիստ, թատրոնի ռեժիսոր, մանկավարժ: Սովորել է Թեհրանի Գեղեցիկ արվեստների համալսարանում: Մասնագիտական կրթությունը կատարաելագործել է Փարիզի Սորբոնի համալսարանում՝ ստանալով արվեստագիտության դոկտորի գիտական կոչում: Վերադառնալով հայրենիք՝ շարունակել է թատերական, գրական, գիտական ու մանկավարժական գործունեությունը: Գիտական մի շարք գրքերի «Ռեժիսորը և թատրոնը», «Ֆորմալիզմը թատրոնում», «Մենախոսություն և մեկ դերասանի թատրոն», (թատերգությունների) ,«Երկյուղ», «Հարսանիք էլ կա, հարսանիք էլ» (կինոսցենարների) «Ինձ տար այնտեղ, որտեղ ուզում ես», ,«Ջուրը չպղտորենք», «Կամուրջ», «Թեհրան. երկու լուսաբաց» հեղինակ է:
«Յոթ անհետացած ցեղերը» առաջին անգամ բեմադրվել է 2011 թ. Թեհրանում՝ «Ֆաջր» միջազգային փառատոնի շրջանակներում (ռեժիսոր՝ Ղ. Սադեղի):
Մոնղոլ-թաթարների արշավանքների արդյունքում ավերվեցին Իրանի հարյուրավոր քաղաքներ, հազարավոր գյուղեր ու շեներ, սրի քաշվեց ու կոտորվեց, ստրկության քշվեց ավելի քան վեց միլիոն մարդ… Ամենից մեծ ավերածությունը սակայն մարդկանց հոգիներում էր. նրանք գալիս էին ոչնչացնելու ժողովրդի կամքը, խիզախ, վեհանձն ու ազատատենչ ոգին, նրա ինքնությունը…Սա պատմություն է այն մասին, թե ինչպես են մարդիկ ծայրահեղ պայմաններում տեղի տալիս փորձանքին ու արհավիրքին՝ կորցնելով իրենց մարդկային նկարագիրը, դեմքը, անհատականությունը:
«Յոթ անհետացած ցեղերի» հեղինակն ասում է. «Եկե՛ք, մեկ անգամ էլ ինքներս մեզ հարց տանք՝ ի՞նչ դաս մենք այսօր կարող ենք քաղել մոնղոլների արշավանքից, այնպիսի դաս, որ երբե՛ք չհնանա: Քանզի ինչպես Գյոթեն է ասել. «Այն ժողովուրդը, որը չի ճանաչի ու հասկանա իր պատմությունը, դատապարտված կլինի վերսկսել այն»:
Ticket Information
Tickets
Event Calendar
Wednesday, 23/02/2022