Հաղթանակի գենեզիս
26 Ամիրյան փողոց Երևան 0002
Description
Հաղթանակի գենեզիս
(Վավերագրական ներկայացում` դերակատարների հուշերի հիման վրա)
22 Ապրիլ Ուրբաթ 19:00
Տոմսերի արժեքը 1500, 2000, 2500 ՀՀ դրամ։
Կարող եք ձեռք բերել էլեկտրոնային տոմսեր myticket.am կայքից՝ վճարելով առցանց (Arca, Visa, Master), կամ կարող եք զանգահարել՝ +374 55 228545 հեռախոսահամարով։
Վավերագրական ներկայացում` դերակատարների հուշերի հիման վրա:
“Հաղթանակի գենեզիս” ներկայացման երեք հերոսների պատմությունները ծավալվում են 1990-ականներին, երեք տարբեր վայրերում` Արցախի ամենաթեժ կետերից մեկում, սահմանամերձ մի գյուղում և մութ ու ցուրտ Երևանում` կազմելով երեք միահյուսվող սյուժետային գիծ: Միմյանցից ֆիզիկապես հեռու գտնվող երեխաները, կարծես, երկխոսության մեջ են մտնում, արձագանքում մեկմենկու, կիսում իրենց հոգսերն ու ուրախությունները: Նրանց յուրաքանչյուր պատմություն մի փոքրիկ հաղթանակի արձանագրություն է, հաղթանակ թշնամու, ծանր պայմանների և սեփական վախերի հանդեպ: Մանկական այդ մաքուր ու միամիտ հերուսությունները, կարծես, ազգի գենետիկ կոդի մասն են դարձել` արձանագրելով նրանում հաղթողի հոգեբանության ծնունդը:
Հեղինակ` Սառա Նալբանդյան
Բեմադրիչ` Նարինե Գրիգորյան
Բեմի ձևավորումը` Վիկտորիա Ռիեդո-Հովհաննիսյանի
Դերակատարներ` Նարինե Գրիգորյան, Արման Նավասարդյան, Վարշամ Գևորգյան
Ticket Information
Tickets
Event Calendar
Friday, 22/04/2022