ԵՐԵՎԱՆ 20 24
մյուզիքլ մեկ գործողությամբ
Երաժշտության և լիբրետոյի հեղինակ ՝ Քրիստ Մանարյան
Բեմադրությունը՝ Արթուր Սահակյանի
Նկարիչ՝ Ռաֆայել Խաչատուրյան
Զգեստների նկարիչ՝ Իզաբելլա Սաֆրոնովա
Պարերը՝ Արտյոմ Գևորգյանի
Գլխավոր խմբավար՝ Շուշան Հովհաննիսյան
Դերերում՝ Հասմիկ Գևորգյան/Անժելա Պողոսյան, Արսեն Ալբարյան/ Աբել Վարդանյան, Վարդան Գևորգյան, Տաթևիկ Պետրոսյան, Զարուհի Խաչատրյան, Վահագն Մարգարյան, Լուսինե Արշակյան, Արման Սիմիկյան, Հարություն Մելիք-Բեկյան, Կարապետ Քարաջյան:
Վոկալ՝ Աննա Մովսեսյան, Ալբերտ Ղազարյան
Մասնակցությամբ թատրոնի բալետային խմբի:
«Երևան 20 24» մյուզիքլը պատմում է երիտասարդների մասին, ովքեր սիրո, ընկերության և փոխադարձ աջակցության միջոցով հաղթահարում են դժվարությունները։ Նրանց կյանքի պատմությունները հյուսվում են Երևանի գունեղ միջավայրում՝ հումորով, լավատեսությամբ և լուսավոր երաժշտությամբ։
ՄԱՀԱՊԱՏԺԻ ՔՐՈՆԻԿՆԵՐ
ըստ Գ.Գ. Մարկեսի «Հայտարարված սպանության քրոնիկոն» վիպակի
Բեմադրությունը՝ Սամսոն Մովսեսյանի
Նկարիչ՝ Աննա Գրիգորյան
Պարերը՝ Նարեկ Զոհրաբյանի
Վոկալի դասուսույց՝ Շուշան Հովհաննիսյան
Դերերում՝ Մարգարիտա Խաչատրյան, Վարդան Գևորգյան, Մարիամ Ղազանչյան, Լաուրա Բաբայան, Սիփան Զադոյան, Արմեն Կարապետյան, Արման Սիմիկյան, Հայկազ Համբարձումյան, Նարեկ Զոհրաբյան, Մարիամ Մելիքյան:
Բոլորը գիտեին՝ նա կմեռնի։ Բայց ոչ ոք ձայն չհանեց։
Մի քաղաք, որտեղ պատիվը խոսքից բարձր է, և լռությունը՝ ուժեղ ճշմարտությունից։
Ներկայացում՝ անխուսափելի մահվան, համընդհանուր մեղքի, տագնապալի լռության և հավերժական, չմեռնող սիրո մասին։
Պատմություն, որտեղ բոլորը գիտեն ճշմարտությունը՝ բայց ոչ ոք չի ասում այն։
Հեղինակ՝ Դենիել Քիզ
Բեմադրությունը և բեմականացումը՝ Սամսոն Մովսեսյանի
Նկարիչ՝ Աննա Գրիգորյան
Դերերում՝ Արման Սիմիկյան, Մարիամ Ղազանչյան, Սերգեյ Ոսկանյան, Սիփան Զադոյան:
Գլխավոր հերոսը՝ մտավոր զարգացման սահմանափակումներ ունեցող Չարլին, համաձայնում է ուղեղի փորձնական վիրահատության ենթարկվել։ Նրա բանականությունը սկսում է արագորեն աճել... Բայց գիտելիքը կարո՞ղ է երջանկացնել մարդուն։ Մարդ լինելու համար արդյո՞ք պետք է ունենալ բարձր IQ:
ԱՐԵՎԻ ՄԱՐԴԻԿ
Հեղինակ՝ Հերմինե Ավագյան
Բեմադրությունը և բեմական տարբերակը՝ Ռուզան Խաչատրյանի
Նկարիչ՝ Գարեգին Եվանգուլյան
Զգեստների նկարիչ՝ Մարինա Թադևոսյան
Պարերը՝ Էդգար Կարապետյանի
Անիմացիան՝ Մարիամ Մուրադյանի
Դերերում՝ Շողեր Սարգսյան, Արթուր Կարապետյան, Տիգրանուհի Տեր-Մարկոսյան, Ռուզան Գասպարյան, Մարատ Դավթյան, Արմեն Կարապետյան, Սաթիկ Հախնազարյան, Զարուհի Խաչատրյան , Մարիամ Գրիգորյան, Սերգեյ Ոսկանյան, Արսեն Ալբարյան, Սիփան Զադոյան, Հասմիկ Մխիթարյան, Կարապետ Քարաջյան:
Մասնակցությամբ թատրոնի բալետային խմբի:
Արցախի հեռավոր ու գողտրիկ մի գյուղում՝ որտեղ արևն այնքան մոտ է ծագում, որ թվում է՝ արթնանում ու քնում է մարդկանց ներսում, ապրում են «Արևի մարդիկ»։ Այնտեղ՝ արևի բնակավայրում, կողք կողքի բնակվում են ցավը, կորուստը, կամակորությունն ու միամտությունը։ Բայց նույն պահին այդ վայրում արթնանում են անկեղծ հումորը, ապրելու ու արարելու անսպառ կամքը։
Այս գյուղի ներսում թաքնված է Արցախի դիմագիծը՝ իր հմայքով, ճակատագրով ու անսպառ հավատով։ «Արևի մարդիկ» ներկայացնում են կյանքը, որտեղ միահյուսված է հավատարմությունը սեփական հողին, լույսին ու ապագային։
ՉԻՆԱՑԻՆ ԷԼ ԿԱՐՈՂ Է ՀԱՅ ԼԻՆԵԼ
Կատակերգություն մեկ գործողությամբ
Հեղինակ՝ Մարո Մադոյան-Ալաջաջյան
Բեմադրությունը, նկարչական և երաժշտական ձևավորումները` Հակոբ Ղազանչյանի
Պարերը` Նաիրա Հովհաննիսյանի
Դերերում՝ Մարգարիտա Խաչատրյան, Արմեն Կարապետյան, Անի Քոչարյան, Տիգրանուհի Տեր-Մարկոսյան, Հասմիկ Վերդյան/Արևիկ Ավետիսյան, Հասմիկ Մխիթարյան, Անժելա Պողոսյան, Վահագն Մարգարյան:
Վոկալ` Աննա Մովսեսյան
Մասնակցությամբ թատրոնի բալետային խմբի:
ԱՄՆ բնակության տեղափոխված երկու քույրերի ընտանիքների հանգիստ կյանքը վերածվում է խառնաշփոթի, երբ ավագ քրոջ աղջիկը որոշում է ամուսնանալ չինացու հետ: Սիրային հարաբերություններ, սերունդների բախումներ, կյանքի տարբեր շրջադարձներ և հեռվում գտնվող հայրենիք ու ծնողներ՝ այս ամենը մղում է նրանց նոր իրականության մեջ փնտրելու իրենց տեղը։
ՎԵՐՋԻՆ ԿԱՆԳԱՌ
Լուրջ կատակերգություն 2 գործողությամբ
Հեղինակ և բեմադրիչ՝ Թամար Հովհաննիսյան
Նկարչական ձևավորումը` Գարեգին Եվանգուլյանի
Երաժշտական ձևավորումը` Արթուր Կարապետյանի
Ռեժիսորի օգնական` Օֆելյա Ջենջոյան
Դերերում՝ Արթուր Կարապետյան, Ռուզան Գասպարյան, Ռոբերտ Ղամբարյան, Անի Քոչարյան, Սոնա Մուրադյան/Հասմիկ Գևորգյան, Աշոտ Հակոբյան, Արմեն Կարապետյան, Լաուրա Բաբայան
ԱՄՆ-ում ապրող հայկական ընտանիք, ովքեր ցանկանում են վերադառնալ հայրենիք: Սիրային պատմություններ, նոր հանդիպումներ և ուրախալի պահեր, որոնք դառնում են ընտանիքի կյանքի բեկումնային պահերը։






| Անուն | Շարք | Տեղ | Գին | Ջնջել |
|---|